Այս դասընթացը քո առաջին քայլն է դեպի թվային առողջապահություն և արհեստական բանականություն։ Եթե ցանկանում ես նվազեցնել առօրյա ծանրաբեռնվածությունը, կայացնել ավելի հիմնավոր որոշումներ և մնալ մրցունակ ժամանակակից բժշկության մեջ, ապա հենց այստեղից է պետք սկսել։
AI հիմունքներ
դասընթաց առողջապահության ոլորտի մասնագետների համար
GMC Academy-ն օգնում է բժիշկներին և առողջապահության մասնագետներին վստահորեն կողմնորոշվել թվային և արհեստական բանականության դարաշրջանում։ Մենք տեխնոլոգիան դարձնում ենք գործիք, որը ուժեղացնում է բուժօգնությունը, աջակցում է ճիշտ որոշումների կայացմանը և նպաստում բուժառուի առողջության բարելավմանը։
GMC Academy- ի մասին
Ու՞մ համար է դասընթացը
Ընտանեկան բժիշկներ
բժիշկներ
Կլինիկական օրդինատորներ
բժշկական ոլորտի ուսանողներ
դասընթացը նախատեսված է առողջապահության մասնագետների համար, ովքեր ցանկանում են վստահորեն կիրառել արհեստական բանականությունն ու թվային գործիքները ժամանակակից կլինիկական պրակտիկայում։
ակադեմիայի առաքելությունը
Հիմնադիր, CEO | Armenian Code Academy
Հիմնադիր և գործադիր տնօրեն | Health Fund for Children of Armenia & Co-Fonder and CEO Global MedConsult
«Հայաստանում բժիշկները հաճախ ծանրաբեռնված են վարչական աշխատանքով և տվյալների մեծ հոսքով, ինչը սահմանափակում է նրանց ժամանակն ու ուշադրությունը հիվանդների համար։

Այս AI դասընթացի նպատակն է նվազեցնել այդ բեռը, վերադարձնել բժիշկներին իրենց ժամանակը և օգնել արհեստական բանականության գործիքները արդյունավետորեն կիրառել պրակտիկայում՝ բարելավելով թե՛ բուժօգնությունը, թե՛ արդյունքները»։
«Առողջապահության ապագան կառուցվելու է բժշկության և տեխնոլոգիայի հատման կետում։

GMC Academy-ում մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ բժիշկները հասկանում են նորարարությունը, իսկ նորարարները՝ պատասխանատվությունը։ Երբ այս աշխարհները միավորվում են, սկսվում է իրական զարգացումը»
Համահիմնադիր | GMC Academy
Համահիմնադիր | GMC Academy
Պրոֆեսիոնալ պրոմտերի ստեղծում
-Պրոմպտների մեթոդաբանություններ (SALT / CO-STAR)
-Որոնում և սինթեզ
-Վերօգտագործվող «Golden Prompts»-ների ստեղծում
-Հալյուցինացիաների հայտնաբերում և ԱԲ-ի աուդիտ
-AI-ով էլ. նամակների կազմում
-Օրացույցի և ժամանակի կառավարում AI-ի միջոցով
-Խելացի փաստաթղթերի ստեղծում և խմբագրում
Նշումների վարում և տրանսկրիպցիա ԱԲ-ի աջակցությամբ
AI-ի կիրառությունը ամենօրյա կլինիկական աշխատանքում
-AI-ով ուժեղացված աշխատանքային հոսքերի նախագծում
-Ավտոմատացում + AI-i ինտեգրում
-Իրական կլինիկական կիրառման դեպքերի փորձարկում և կատարելագործում
-Ավարտական նախագծի պաշտպանություն
AI ավտոմատացում և ավարտական նախագիծ
-AI-ը աղյուսակներում և տվյալների վերլուծությունում
-Անվտանգ ամպային պահեստավորում և թվային հիգիենա
-Աշխատանքային գործընթացների քարտեզագրում և բագերի հայտնաբերում
-Ավտոմատացման հիմունքներ ԱԲ-ի միջոցով
Ավելի արդյունավետ աշխատանքային հոսքերի ստեղծում
Հասկանալ AI-ի դերը առողջապահության մեջ
-Ի՞նչ է AI-ը (և ինչ չէ)
-Կողմնակալություն, «հալյուցինացիաներ» և անհամապատասխանություն
-AI-ի անվտանգ և պատասխանատու կիրառումը առողջապահությունում
-AI-ը որպես օգնական, ոչ թե՝ փոխարինող
Դասընթացի ծրագիրը
-Կլինիկական որոշումների աջակցման (CDS) սիմուլյացիաներ
-Պացիենտների համար պարզ լեզվով (և բազմալեզու) կրթական նյութերի ստեղծում
-Տրիաժ և փաստաթղթավորում ԱԲ-ի աջակցությամբ
AI-ը կլինիկական պրակտիկայում
Tutor
Հարվարդի սերտիֆիկացված ռազմավարական զարգացման և թվային փոխակերպման փորձագետ

Դոկտոր Տիգրան Օգանեսյանը բժիշկ և թվային առողջապահության մասնագետ է՝ առողջապահական նորարարության և հանրային առողջության ոլորտում ղեկավար փորձով։

Նա զբաղեցրել է Հայաստանի բժշկական ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնը, եղել է OOB Solutions-ի գործադիր տնօրեն, իսկ ներկայումս աշխատում է որպես Product Owner Հայաստանի Տեղեկատվական համակարգերի գործակալությունում՝ ղեկավարելով թվային առողջապահական նախաձեռնություններ։

Բժշկության, ռազմավարության և արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի իր ամուր փորձառությամբ՝ նա գործնական և կիրառական գիտելիք է փոխանցում GMC Academy-ում առողջապահության մասնագետների համար նախատեսված AI Essentials դասընթացում։
զարգացրու թվային հմտություններդ
Ի՞նչ կտա դասընթացը
Ավարտական վկայական
Ծրագրի հաջող ավարտից հետո կստանաք պաշտոնական վկայական։
Պրոֆեսիոնալ համայնք
Միացեք առողջապահության մասնագետների և թվային նորարարների աճող համայնքին։
Շարունակական բժշկական կրթության (ՇՄԶ) կրեդիտներ
Կստանաք շարունակական բժշկական կրթության կրեդիտներ։
Գործնական ուղղվածությամբ ուսուցում
Դուք ոչ միայն կսովորեք տեսական հասկացություններ, այլ նաև կկիրառեք գործնականում
Անվճար հասանելիություն AI գործիքներին
Դասընթացի ընթացքում ձեռք կբերեք ընտրված թվային և AI գործիքների գործնական փորձ` առանց հավելյալ վճարի
Ավարտական նախագիծ
Կկատարեք գործնական, իրական կյանքի վրա հիմնված ավարտական նախագիծ, որը կարող եք ներկայացնել ձեր պորտֆոլիոյում։
Ռուզաննա Պապյան
Մեր օրերում արհեստական բանականությունը և վերջինիս վերաբերյալ դասընթացները բժշկության կարևորագույն մասն են դարձել, ոչ թե այն պատճառով, որ այն փոխարինում է կլինիկական դատողությանը, այլ որովհետև լրացնում է այն։Ինձ համար ևս, որպես մանկական ուռուցքաբան և գիտական հետազոտող, այս դասընթացը շատ կարևոր է եղել, քանի որ հնարավորություն է տվել խորացնել գիտելիքներս արհեստական բանականության կիրառության ոլորտում և հասկանալ, թե ինչպես կարող են այդ գործիքները աջակցել ինչպես կլինիկական որոշումների կայացմանը, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքներին։ Դասընթացի ընթացքում ես ավելի հստակ պատկերացում կազմեցի տվյալների վերլուծության, գիտական տեղեկատվության արագ և գրագետ որոնման /prompting/ և արդյունքների կառուցվածքային ներկայացման նոր հնարավորությունների մասին։
Մանկական ուռուցքաբանության բաժնի ղեկավար, Յոլյանի արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն , Դասախոս ԵՊԲՀ-ում
Մանկական իմունո-ուռուցքաբանության թիմի ղեկավար
Այս դասընթացը բժիշկներին տալիս է հստակ և գործնական պատկերացում, թե ինչպես կարելի է ԱԲ-ն ինտեգրել առօրյա բժշկական աշխատանքում։
Գործնական կիրառման օրինակները ներառում են բժշկական գրառումների կառուցվածքի բարելավում, երկար պատմագրությունների ամփոփում, պացիենտների համար հասկանալի բացատրությունների ստեղծում, տարբերակիչ ախտորոշման ցուցակների միջոցով կլինիկական մտածողության աջակցում, գրականության արագ ուսումնասիրություն, ինչպես նաև հաշվետվությունների, դասախոսությունների և գիտական տեքստերի պատրաստման բարելավում
Շնչառական բժշկության և ալերգոլոգիա/իմունոլոգիայի բաժնի ղեկավար, «Արաբկիր» ԲԿ
Ասիստենտ պրոֆեսոր՝ ԵՊԲՀ, ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի վարիչ
Astghik Baghdasaryan
մասնագետները՝ մեր մասին
դասընթացի մանրամասները
Տևողությունը՝ 8 շաբաթ
Արժեքը՝ 150.000 դրամ
Ֆորմատ՝ հիբրիդային
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ